Ինստագրամում նոր հայտնի թրենդ դարձած Gradient հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է պատկերացնել՝ ինչ ազգերի արմատներ կարող ես ունենալ, անտարբեր չի թողել նաեւ իրապատում-շոուի աստղ, ամերիկահայ գործարար Քիմ Քարդաշյանին։
Քարդաշյանը երեք տարբեր լուսանկար է ներբեռնել հավելվածում, եւ դրանցից յուրաքանչյուրում Gradient-ը նրան որպես հայուհի է ճանաչել։ Միայն թե տոկոսային տարբեր հարաբերակցություններով. թվերը տատանվում էին 37-51 տոկոսի սահմաններում։
«Սա շատ հետաքրքիր է ու զվարճալի»,- արդյունքներին այսպես է արձագանքել Քիմը։