Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արժանացել է Էնցո Բեարզոտայի անվան մրցանակին, որը տրվում է մրցաշրջանի լավագույն մարզչին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

2013-14թթ. մրցաշրջանում Անչելոտին «Ռեալի» հետ հաղթեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում: Նա դարձավ պատմության մեջ 5-րդ մարզիչը, ում հաջողվեց եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հաղթել երկու տարբեր ակումբների հետ:

.foton