Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին ճանաչել է 2013/14թթ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարն, ով ճանաչվել է նաև լավագույն երիտասարդ խաղացող, երրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Յայա Տուրեն է:
Նշենք, որ Սուարեսը Պրեմիեր լիգայի 31 խաղում հեղինակել է 30 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: