Դեկտեմբերի 24-ին ժամը 16:00-ին Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի և Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի 2015թ.-ի լավագույն մարզիկների ու մարզիչների պարգևատրությունը և տարվա ամփոփմանը նվիրված միջոցառումը: Ներկա կգտնվեն մարզաշխարհի ներկայացուցիչներ և բարձրաստիճան պետական այրեր:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից տարվա լավագույն մարզիկ են ճանաչվել.
Հրաչ Բաբայանը (Եվրոպայի երիտասարդական առաջնությանը գրանցել է ռեկորդ, 1-ին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ և վերջնական արդյունքում գրավել 5-րդ տեղ: Եվրոպայի մեծահասակների առաջնությանը գրավել է 17-րդ տեղ՝ արժանանալով նախագահի անվանական թոշակի: Եվրոպայի փոքր տրամաչափի զենքերից կատարվող առաջնությանը, հրացան 3 դիրքից վարժության երիտասարդների պայքարում գրավել է 4-րդ տեղը):
Լիլիթ Մկրտչյանը (Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն):
Տարվա ընթացքում բարձր արդյունքներ գրանցելու համար կխրախուսվեն մարզիկներ' Զավեն Իգիթյանը, Հայկ Բաբայանը, Մարիամ Միքայելյանը,Սուրեն Բերյանը,Բենիկ Խլղաթյանը,Շանթ ՍարգսյանըՎրեժ Թորոսյանը և Էլմիրա Կարապետյանը:
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի «10 լավագույն մարզիկ» են ճանաչվել .
Հրաձգություն
Հրաչ Բաբայանը,
Լիլիթ Մկրտչյանը,
Շանթ Սարգսյանը,
Հայկ Բաբայանը,
Մարիամ Միքայելյանը,
Սուրեն Բերյանը,
Նորայր Առաքելյանը,
Գոհար Հարությունյանը,
Նետաձգություն
Նունե Վասիլայնը,
Սուսերամարտ
Մայքլ Հովհաննեսյանը:
Երկու մարզակառույցների կողմից տարվա լավագույն մազիչներ են ճանաչվել .
Լավագույն մարզիկներ Հրաչ Բաբայանի, Մարիամ Միքայելյանի և Հայկ Բաբայանի անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյանը,
Լավագույն մարզիկներ Լիլիթ Մկրտչյանի, Շանթ Սարգսյանի և Գոհար Հարությունյանի անձնական մարզիչ Գագիկ Մելոյանը: