Իսպանիայի ազգային ոստիկանությունը Սեուտայում ձերբակալել է երկու իսլամիստի, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել երկրի տարածքում: Այդ մասին հաղորդել են Թագավորության ներքին գործերի նախարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

ՆԳՆ-ի տվյալներով՝ իսլամիստները «ներառված էին բջջի մեջ, որը լիովին պատրաստ էր հարձակում իրականացնել»:

 

Այժմ իրավապահներն իսլամիստների տներում հետախուզում են իրականացնում: