Շվեդիայի ոստիկանությունն Էրեսունի կամուրջի վրա ձերբակալել է տաքսու երկու վարորդի, ովքեր փորձել են երկիր տեղափոխել Դանիայից սիրիացի փախստականներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել է դանիական անձնագիր, մյուսի մոտ՝ շվեդական: Ներկայումս նրանց չեն առաջադրվել պաշտոնական մեղադրանքներ:
Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ վերջին շրջանում ապաստան հայցողների թիվը, որոնք փորձում են Շվեդիա մտնել տաքսիով, լրջորեն աճել է: