Իսպանիայի քաղաքացիական գվարդիան 16 մարդ Է ձերբակալել ԷՏԱ ահաբեկչական խմբավորման կողմնակիցների դեմ իրականացված խոշոր գործողության ընթացքում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են թագավորության ներքին գործերի նախարարությունում: Գործողությունն անցկացվել Է Բասկերի երկրի, Նավարայի (Իսպանիայի հյուսիսի ինքնավար կազմավորումներ) տարբեր բնակավայրերում, ինչպես նաեւ Մադրիդում: Ինչպես նշել են ՆԳ նախարարությունում, առաջին հերթին այն ուղղված Է եղել նրանց դեմ, ովքեր ֆինանսավորել են ահաբեկչական խմբավորմանը կամ այլ եղանակներով աջակցել նրա գործունեությանը:
Այսպես, ձերբակալվածների թվում հայտնվել են 12 փաստաբաններ: Բացի ԷՏԱ-ին աջակցելուց, նրանք մեղադրվում են հարկեր չվճարելու եւ փողերի լվացման մեջ:
Բասկերի ԷՏԱ («Էսկադի տա ասկատասունա»՝ «Բասկերի երկիր եւ ազատություն») ահաբեկչական կազմակերպությունը հանդես Է գալիս բասկերի տարածքի անկախության օգտին, որն ընգրկում Է Իսպանիայի հյուսիսի եւ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքի հողերը:
Խմբավորումն ստեղծվել Է 1959 թվականին: Նրա գոյության ավելի քան 50 տարվա ընթացքում ԷՏԱ-ի կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 800-ից ավելի մարդ: Չնայած զինադադարի վերաբերյալ հայտարարությանը, Իսպանիայի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինները նախկինի պես շարունակում են հետապնդել խ մբավորման անդամներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: