Փողոցային հայկական խմբավորման լիդերներից մեկը, երկուշաբթի օրը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման ՝ բազմաթիվ ռեկետային հանցագործությունների համար, այդ թվում ՝ դեբետային քարտերից, ավելի քան, 1 միլիոն դոլարի գողություն կատարելու համար:
44-ամյա Մհեր (Մայք) Դարբինյանին դատավոր Ռ. Գարի Կլաուսների կողմից կարգադրվել է նաև վճարել իր գործողությունների արդյունքում ֆինանսական հաստատություններին պատճառած վնասի մի մասը, ավելի քան' 170 հազար դոլար:
Դարբինյանը «Հայկական ուժ» խմբավորման առաջնորդն էր: Այդ հանցավոր խումբը գործում էր բանկային խարդախությունների բարդ սխեմայի հիման վրա՝ օգտագործելով միջնորդներ՝ հարյուր հազարավոր դոլարներ պահելու և կանխիկացնելու համար: Նախկինում Դարբինյանը նաև մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով այն բանից հետո, երբ տարիներ առաջ դատապարտվել էր՝ դեբետային քարտերի հետ կատարված ֆինանսական մախինացիաների համար: Դատարանի վճռից հետո, ըստ ամենայնի, կքննարկվի Դարբինյանին Հայաստան արտահանձնելու հարցը: