Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է Կատալոնիայի անկախության ինը կողմնակիցների, որոնք զբաղվել են «բռնի գործողությունների նախապատրաստմամբ»՝ պայթուցիկ սարքերի կիրառմամբ: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է El Periodico թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:
Թերթի տեղեկատվությամբ՝ արմատապես տրամադրվածները կապված են այսպես կոչված հանրապետության պաշտպանության կոմիտեների հետ, որոնք պայքարում են հանուն ինքնավարության անկախության: Կարգի պահապանները նաև պլանավորում են խուզարկություններ կատարել իրականացվող գործողության շրջանակում: Հոկտեմբերի 1-ին լրանում է երկու տարին Կատալոնիայի անկախության շուրջը հանրաքվեի անցկացման պահից: Մադրիդը հենց սկզբից անօրինական Է համարել այդ հանրահարցումը և հրաժարվել է ճանաչել դրա արդյունքները: 2017 թվականի հոկտեմբերի 17-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է անկախ հանրապետության հռչակման բանաձևը: Ի պատասխան երկրի իշխանությունները գործի են դրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախկինում երբեք չի կիրառվել և թույլ է տվել սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին կարող են նաև վճիռ կայացնել կատալոնացի քաղաքական գործիչների գործով, որոնք մասնակցել են հանրաքվի կազմակերպմանը: Այդ առնչությամբ չի բացառվում, որ վճիռը կարող է բողոքի ակցիաների հանգեցնել տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: