Կատալոնիայում առավոտյան ժամը 9-ից բացվել են բոլոր տեղամասերը, որտեղ ցանկացողները կարող են մասնակցել Իսպանիայից անկախանալու վերաբերյալ հարցումներին: Յուրաքանչյուր այցելուի տրվելու է մեկ թվեաթերթիկ պարունակող ծրար, որտեղ նշված է երկու հարց' «Ցանկանում եք, որ Կատալոնիան դառնա պետություն» և «Եթե այո, ապա կցանկանայիք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հարցման նախաձեռնողները թեև նշում են, որ հարցերն ամենալավ կերպով չեն ձևակերպված, այնուամենայինիվ, դրանք հնարավորություն են տալիս արտահայտվելու բոլորին, թե անկախության հակառակորդներին, թե Իսպանիայի ներկայիս կարգավիճակի, և թե Կատալոնիայի ներկայիս ինքնավարության կողմնակիցներին:
Կատալոնիայում ընդհանուր առմամբ կգործի 1317 տեղամաս: Հարցման ընթացքին հետևելու են միջազգային դիտորդները: Կատալոնիա են մեկնել եվրոպական տարբեր երկրների' Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սլովենիայի, Շվեյցարիայի և մեծ Բրիտանիայի ութ պատգամավորներ: Նրանք մտադիր են այցելել մոտ 30 տեղամասեր, որոնք տեղակայված են ինքնավար մարզի տարբեր հատվածներում: