Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց ինքնիշխանության կողմնակիցների պարտությունը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Ձայների հաշվառման աշխատակազմի ղեկավար Մերի Փիթքեյթլիի խոսքով՝ անկախության օգտին «կողմ» են քվեարկել շոտլանդացիների 44,7%-ը, «դեմ»՝ 55,3%-ը:

 

Կամաարտահայտման պաշտոնական արդյունքների հայտարարությունն այստեղ անվանել են «հանրաքվեի հռչակագիր»: