Մեծ Բրիտանիայի հյուսիսային շրջանում տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 10:00-ին) ավելի քան 2,6 հազար ընտրատեղամասեր է բացվել՝ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի քվեարկության համար: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Առաջիկա 15 ժամվա ընթացքում՝ տեղական ժամանակով մինչև 22:00-ն, ակնկալվում է, որ կքվեարկի գրեթե 3.5 մլն շոտլանդացի: Հանրաքվեին մասնակցելու համար գրանցված շոտլանդացիների գրեթե մեկ հինգերորդ մասը կամ շուրջ 790 հազար մարդ քվեարկել է փոստով: Ի դեպ, հանրաքվեին մասնակցելու համար երկու տարով իջեցվել է նվազագույն տարիքը 18-ից 16:

 

Հարցը, որին պետք է պատասխանեն «այո» կամ «ոչ», հետևյալ կերպ է ձևակերպվել. «Շոտլանդիան արդյո՞ք պետք է լինի անկախ երկիր»:

 

Շոտլանդացիների ամարտահայտման վերջնական արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ի առավոտյան: