Իսպանիայի Կատալոնիա ինքնավար շրջանի ղեկավար Արթուր Մասը հրամանագիր է ստորագրել Իսպանիայից շրջանի անկախության հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 9-ին: Այս մասին հաայտնել է Reuters գործակալությունը:

 

Սեպտեմբերի 20-ին Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել տարածաշրջանի բնակիչների շրջանում հարցումներ անցկացնել, որը հնարավորություն կտա անկախության հանրաքվե անցկացնել:

 

Ավելի վաղ, մոտ 2 մլն մարդ հավաքվել է Բարսելոնայի փողոցներում' Կատալոնիայի անկախության պաշտպանության համար: