Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները հոկտեմբերի 10-ի երեկոյան ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, սակայն այն դեռեւս ուժի մեջ չի մտնում: Ստորագրման արարողությունից արված լուսանկարը զետեղված Է Twitter-ում կատալոնական կառավարության պաշտոնական Էջում:

 


«Հիմնում ենք Կատալոնիայի Հանրապետությունը՝ որպես անկախ եւ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»,- ազդարարում Է փաստաթղթի տեքստը, որը վերնագրված Է «Կատալոնիայի ժողովրդական ներկայացուցիչների հռչակագիրը»:
Տեքստում նաեւ հռչակվում Է «Անցումային շրջանի մասին օրենքի ուժի մեջ մտնելը հանրապետության դատական եւ հիմնարար ինստիտուտների համար»: Կատալոնիան նաեւ կոչ Է անում «միջազգային հանրակցությանը եւ Եվրամիությանը՝ միջամտել, որպեսզի դատապարտվեն քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների խախտումները, եւ ուղեկցել իսպանական պետության հետ Կատալոնիայի բանակցային գործընթացը՝ դառնալով դրա վկան»: «Կոչ ենք անում պետություններին ու միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել Կատալոնիայի Հանրապետությունը որպես անկախ ու ինքնիշխան պետություն»,- ասված Է փաստաթղթում:

 


Ենթադրվում Է, որ հաստատման համար փաստաթուղթը պետք Է քվեարկության դրվի խորհրդարանում, եթե ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Բարսելմոնայի եւ Մադրիդի բանակցություններն անհաջողության մատնվեն: Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան, մեկնաբանելով կատալոնական իշխանությունների գործողությունները, հայտարարել Է, որ Պուչդեմոնը պետք Է վերադառնա իրավունքի ուղուն, եթե բանակցություններ Է ցանկանում: Հոկտեմբերի 11-ին իսպանական կառավարությունը նիստ Է գումարելու, որպեսզի որոշում ընդունի իր հետագա գործողությունների վերաբերյալ:

 


Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն անցկացվել Է հոկտեմբերի 1-ին, քվեարկածների ավելի քան 90 տոկոսը հանդես Է եկել Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալու օգտին: Կենտրոնական իշխանությունը փորձել Է խանգարել հանրաքվեի անցկացմանը՝ այդ թվում՝ կիրառելով ուժային մեթոդներ: Տուժել Է 893 մարդ: Մադրիդը չի ճանաչում կատալոնացիների կամաարտահայտման արդյունքները: