Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է բանաձևի օգտին, որով հռչակվում է երկրամասի անկախությունը։
Անկախությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ տասը, ձեռնպահ՝ երկուսը։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայում կվերականգնվի օրինական կարգը։ «Ես բոլոր իսպանացիներին կոչ եմ անում հանգստություն ցուցաբերել»,- Թվիթերում գրել է Ռախոյը։