Մեծ Բրիտանիայում պաշտոնապես մեկնարկել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի քարոզարշավը: Այն կտեւի 16 շաբաթ եւ կավարտվի սեպետմբերի 18-ին' ընտրություններով: Ինչպես հաղորդում է ԻՍԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, քարոզարշավն իրականացնելու են նախընտրական երկու մեծ շտաբները' «Այո, Շոտլանադիա»-ի կողմնակիցները կողմ են հանրաքվեին, «Մի ասին ավելի լավ է»-ի կողմնակիցներն էլ ընդդիմանում են անկախությանը: Ամենայն հավանականությամբ, քարոզարշավի համար կծասխվի շուրջ 2,5 միլիոն դոլար: Դրան զուգահեռ, ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել եւ գումար փոխանցել շտաբներին:
Համաձայն սոցոլոգիական վերջին հարցումների, բնակչության 55 տոկոսը կողմ է արտահայտվել ներկա իրավիճակի պահպանման: Սակայն անկախության կողմնակիցներին այս արդյունքները չի վհատեցնում: Նրանք հավաստիացնում են, որ առաջիկա շաբաթների ընթացքում կկարողանան հասարակությանը ներկայացնել հանրաքվեին կարեւորությունն ու աշնանը ձեռք բերել բաղձալի անկախությունը:
Եթե բնակչությունը կողմ քվեարկի անկախությանը, ապա Շոտլանդիան կանկախանան 2016թ. մարտի 24-ին: Մինչ այդ Էդինբուրգն ու Լոնդոնը պետք է քննարկեն Մեծ Բրիտանիայի սահմանները, որը ձեւավորվել է 1707 թվականին Անգլիայի եւ Շոտլանդիայի միջեւ կնքված համաձայնագրով:
Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացմեն նախաձեռնողներից նախարար Ալեքս Սելմոնդը հայտարարել է, որ անկախությունից հետո յուրաքանչյուր տնտեսավարող կստանա 3,4 հազար դոլար տարեկան «բոնուս»: Քաղաքական գործիչը վստահ է, որ մինչեւ 2030 թվականը Էդինբուգը կունենա տնտեսական աճ' տարեկան 8,4 միլիարդ դոլարի չափով: