Շոտլանդիայի անկախության շուրջը նոր հանրահարցում անցկացնելու անհրաժեշտություն գոյություն չունի, քանի որ անցյալ տարվա հանրաքվեի արդյունքները, որտեղ այդ գաղափարը մերժվեց, օրինական ուժ ունի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն՝ ի պատասխան շոտլանդացի ազգայնականների նոր նախաձեռնության, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Կարևոր է, որ հանրաքվեն օրինական ուժ ուներ և վերջնականապես սպառիչ պատասխան տվեց, ուստի ես ևս մեկն անցկացնելու կարիք չեմ տեսնում»,- մեջբերում է The Guardian թերթը Քեմերոնի խոսքը:

 

 

Անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու հակառակորդները հանրաքվեի ժամանակ թագավորության հյուսիսային նահանգի անկախության կողմնակիցներին հաղթեցին 55 տոկոսը 45 տոկոսի դիամաց հարաբերակցությամբ: Սակայն հուլիսի 26-ին Շոտլանդիայի նախկին առաջին վարչապետ և ազգայնականների նախկին առաջնորդ Աքելս Սալմոնդն անխուսափելի է համարել հանրաքվեի անցկացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: