Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը՝ համապատասխան ստորագրություն տալով: Այս մասին տեղեկացնում է «կպտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախանալու դեպքում «Բարսելոնան» և «Էսպանյոլը» կլքեն Իսպանիայի առաջնությունը:
Կատալոնիայի անկախության հանրաքվեն նախատեսված է անցկացնել նոյեմբերի 9-ին: