Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին: Նա Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Հայաստանում դիտավորյալ սպանության կատարման համար:
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, այս անգամ նրա հետ ձերբակալել են նրա կին հանցակցին և երկու կամակատարներին։ Իսկ նրանց մեքենայից զննությամբ հայտնաբերվել են զենքեր ու մահակներ, որոնք ներկայացված են տեսանյութում։
1990-ական թվականներին Մարտիրոսյանը գլխավորել է Դոնեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում, հայտնում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը: