Ուկրաինայի իշխանությունները հեռակա կարգով ձերբակալել են ռուս կատարող Օլեգ Գազմանովին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի ֆեյսբուքյան էջին։

«Օլեգ Միխայլովիչ Գազմանով, ես քեզ համար նորություն ունեմ: Ոչ մի անձնական բան: Ամեն մեկն իր գործն ունի, ինչպես ասում են։ Որպես ուկրաինացի դատախազ, ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ ուկրաինական դատարանը համաձայնել է ուկրաինացի դատախազների միջնորդությանը և թույլ է տվել ձերբակալել Ձեզ' խափանման միջոց ընտրելու համար Ուկրաինայի տարածք բերելու նպատակով»,- գրել է նա։