Մոսկովյան դատարանը թույլատրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին հեռակա կարգով կալանքի տակ առնել: Դատարանի որոշումը վկայում է, որ Ավակովը ձերբակալման և Ռուսաստան բերվելու պահից սկսած՝ պետք է կալանքի տակ կգտնվի երկու ամիս: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ավակովը մեղադրվում է Ուկրաինայի արևելյան շրջաններում պատերազմի արգելված միջոցների կիրառման, ծանր վիճակում գտնվող մարդկանց սպանության, լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու և մարդկանց առևանգման համար:
Այս գործի շրջանակներում 2 400 հոգի հարցաքննվել է որպես վկա, իսկ 1 400 մարդ տուժող է ճանաչվել: