ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, «Ազգային օրակարգից» Արա Հակոբյանը ձերբակալվել են: Այս մասին հայտնում է NEWS.am-ը' վկայակոչելով Հատուկ քննչական ծառայությանը:
Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։