Իսպանիայի ոստիկանությունը շաբաթ 8 մարդու է ձերբակալել, ովքեր զբաղվում են «Ալ-Կաիդային» առընթեր խմբավորումների համար մարդկանց հավաքագրմամբ:
Իսպանիայի ՆԳ նախարար Խորխե Ֆերնանդես Դիասի հաղորդմամբ՝ վերջիններս 50 մարդ են ուղարկել Սիրիա ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, հայտնում է Tert.am-ը՝ հենվելով The Guardian պարբերականի տեղեկությանը:
Խորխե Ֆերնանդես Դիասը տեղեկացրել է, որ տղամարդկանց ձերբակալել են Իսպանիայի հարավում գտնվող Աֆրիկյան գաղութի տարածքում, որտեղ նրանք իրականացրել են իրենց գործունեությունը:
Նախարարի տվյալներով՝ Սիրիա մեկնած անձինք մասնակցել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչախմբի դեմ պայքարին: Նրանցից ոմանք եղել են մահապարտներ: