Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 53-ամյա մի կնոջ, ով մեղադրվում է համացանցում ծայրահեղական բովանդակությամբ նյութեր տարածելու մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ներկայում ձերբակալվածին տեղավորել են ոստիկանության բաժանմունք: Հետաքննություն իրականացնողներն առգրավել և ուսումնասիրում են տեղեկատվության տարածման համար օգտագործված մի շարք էլեկտրոնային սարքավորումներ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: