Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում Փարիզի ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ ձերբակալել է երեք մարդու, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ, ականատեսները տեղեկացրել էին Սեն-Դենի դեպարտամենտում հրաձգության մասին: Ըստ իրավապահների՝ փոխհրաձգությունը կապված է եղել ահաբեկչի որոնման հետ, որի նկատմամբ նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել: