Չինաստանի Ժողովրդական ազատագրման բանակի ավելի քան չորս հազար բժշկական մասնագետներ վերադարձել են Հուբեյի նահանգից իրենց ստորաբաժանումների գտնվելու վայր, որտեղից ուղարկվել էին կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար, ասվում է ՉԺՀ-ի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հաստատմամբ՝ Հուբեյի նահանգին օգնելու համար ուղարկված ռազմական բժշկական խմբերը, COVID-19- ի բուժման խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո, լքել են Վուհանը չարտերային ինքնաթիռներով և գնացքներով», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հունվարի վերջին, Հուբեյում և հատկապես Վուհան քաղաքում բժշկական անձնակազմի սուր պակասության պատճառով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրամանով ռազմական բժիշկներ են ուղարկվել տեղական մասնագետներին օգնելու համար: Հոսենշանի մասնագիտացված հիվանդանոցում աշխատել է ավելի քան 1,4 հազար զինվորական բժիշկ, որը ռեկորդային ժամանակահատվածում է կառուցվել, մնացածը՝ Վուհան Թայանգանգ Տոնգիի հիվանդանոցում և Հուբեյի նահանգի Մոր և մանկան առողջության պահպանման հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ, այդ հիվանդանոցներում տեղադրվել է գրեթե 3 հազար մահճակալ, ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել գրեթե 7.2 հազար հիվանդի: Ներքին զորքերի ռազմաբժշկական ինստիտուտները, օդուժը, ռազմածովային ուժերը, հրթիռային ուժերը, համատեղ թիկունքում գտնվող աջակցության ուժերը, ոստիանության զինված ուժերը իրենց մասնագետներին նույնպես ուղարկել են Հուբեյ։ Ապրիլի 16-ի դրությամբ բոլոր ռազմական բժիշկները հեռացել են Վուհանից, և որևէ տեղեկություն չի ստացվել առաջադրանքների կատարման ընթացքում նրանցից որևէ մեկի կորոնավիրուսով վարակման դեպքի մասին։