Մալայզիայի իրավապահ մարմինները Facebook-ում հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների ավելի քան 500 օգտահաշիվ, որոնք զբաղվել են քաղաքացիների հավաքագրմամբ: Այս մասին հայտնել է mk.ru-ն:
Ոստիկանությունում նշել են, որ գտնված բոլոր օգտահաշիվներն ակտիվ են:
«Մալայզիացիներից մեկն իր ընտանիքին սպառնացել է սպանությամբ, եթե նրանք համագործակցեն կառավարության հետ կամ փորձեն խանգարել իրեն ԻՊ-ին միանալու հարցում»,- նշել են ոստիկանությունում:
Իրավապահ մարմիններում անհանգստություն են արտահայտել այն առնչությամբ, որ գրոհայիններն ընտրել են նոր մարտավարություն և հավաքագրում են ամբողջական ընտանիքների: