Աղյուսակավորումների ուսումնասիրությամբ «Անկախ դիտորդը» մի շարք խնդիրներ է հայտնաբերել։ Ըստ ուսումնասիրությունների՝ 4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31, 35/30 ընտրական տեղամասերի՝ հրապարակված արդյունքներում ակնհատ սխալներ կան:
«Անկախ դիտորդի» հայտարարությունը՝ ստորև․
«Էական տարբերություն կա քվեարկության մասնակիցների թվի ու ուժերին կողմ քվեարկած և անվավեր քվեաթերթիկների հանրագումարի միջև (տե՜ս նկարը): «Անկախ դիտորդի» վիճակագրական ուսումնասիրությունը վկայում է, որ նշված տեղամասերի հրապարակված արդյունքներում պակասում է «Քաղաքացիական պայմանագրի» մոտ 2000 քվե և «Հայաստան» դաշինքի մոտ 700 քվե: Չենք բացառում նաև այլ ուժերի քվեների «կորուստներ»: Խնդիրն ամենաշատը եղել է Արաբկիրում:
Բացի դրանից՝ նկատելի է մեկ այլ խնդիր: Այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը ապշեցնող՝ 80 %-ից բարձր է եղել, միջինից շեշտակի ավելին է եղել նաև «Հայաստան» դաշինքի քվեները՝ 43 %:
Մասնավորապես, խիստ խնդրահարույց են 20/51, 26/41, 29/50, 33/31, 33/55, 35/23, 35/32, 35/33, 35/41, 35/60 տեղամասերը: Գրեթե բոլոր այդ տեղամասերում չի եղել տեսախցիկ: Այս տեղամասերում արդյունքների անոմալիան կարող է պայմանավորված լինել թե՜ ընտրողների վրա ապօրինի ազդեցությամբ և թե՜ այլ կեղծիքներով: Սովորաբար, նման կորելացիներ լինում են կորելացվող ուժի (մեր դեպքում՝ «Հայաստան» դաշինքի) կողմից ընտրողներին ստիպողաբար տեղամաս բերելու արդյունքում:
Նշված բոլոր խնդիրները պետք է պատշաճ քննության արժանանան հաապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներում»: