Իրավապահները ձերբակալել են Գերմանիայի Ֆիրնհայմ քաղաքի կինոթատրոնում կրակահերթեր արձակած տղամարդուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ տղամարդը, հավանաբար, կինոթատրոնում պատանդներ է վերցրել: Գերմանական Bild պարբերականի տվյալներով, ոստիկանությունն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատել:

 

Տղամարդը զենքը ձեռքին կինոթատրոն է ներխուժել տեղի ժամանակով ժամը 15:00-ին: Վկաները կրակոցներ են լսել, հաղորդվել էր, որ կան վիրավորներ: Վիրավորների թիվը տատանվում է 20-50-ի սահմաններում: