ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է ապրիլի 28-ին Վարշավայի մայրուղու վրա ադրբեջանական հարսանիքի մասնակիցներին, ովքեր հարսանիքը «ծաղկեցրել» են արձակած կրակոցներով. տեղեկացնում է 1News.az-ը:
Հարսանիքի ավտոշարասյունը բաղկացած է եղել 5 մեքենայից, որոնցում եղել է Ադրբեջանի շուրջ 15 քաղաքացի:
Ոստիկանությունը մեքենաներից մեկում հայտնաբերել է անհայտ ծագման բույսեր, որոնք ուղարկվել են փորձաքննության: Թե ինչ պատիժ է սպառնում սուր զգացողությունների սիրահար ադրբեջանցիներին, դեռևս հայտնի չէ:
Կրակոցները հնչել էին ապրիլի 28-ին: 5 մեքենայով շարժվող հարսի և փեսայի ընկերները մեքենայի միջից սկսել էին օդ կրակել՝ դրանով խուճապ և տագնապ առաջ բերելով քաղաքի բնակիչների մոտ: