ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն' հունվարի 20-ին Չարենցավանի «Ղարս» խնջույքի սրահի բակում կրակոցներ են հնչել։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն' բանակի զորացրման առթիվ խնջույք է կազմակերպվել։ Արդյունքում, ըստ ականատեսների, բանակից զորացրվածի եղբայրը ռեստորանի բակում վիճել է մի քանի այլ երիտասարդների հետ, սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը հանել է գազային ատրճանակն ու կրակել օդ։