Ըստ աղբյուրի՝ Թումանյանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Թումանյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Վարշամ Հովսեփյանը «անհիմն» վիճաբանել է առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ (ինքնությունները պարզվում են), ցավագին ընդունել ներկաների դիտողությունները և դրսևորելով ցինիզմ, ինչպես նաև իր անձի առավելությունը ցուցաբերալու նպատակով տարբեր անձանց հասցեներին մոտ 20 րոպե տևողությամբ բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո կարճ ժամանակով հեռացել և նորից վերադարձել է մարզադաշտ, ձեռքին գտնվող երկփողանի որսորդական հրացանով 2 անգամ կրակել օդ, այդ կերպ ֆուտբոլի առաջնության մասնակից անձանց նկատմամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք և հեռացել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքին ականատես անձանց և Վ. Հովսեփյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Պարզվել է՝ դեպքին ականատես են եղել Թումանյան քաղաքի բնակիչները՝ 35-ամյա Արաքսյա Թ-ն, 42-ամյա Քրիստինե Մ-ն, 59-ամյա Գոհար Ա-ն և 31-ամյա Սիրարփի Ե-ն։ Վերջինս աշխատում է Թումանյանի համայնքապետարանում՝ որպես մշակույթի բաժնի երկրորդ կարգի մասնագետ։
Պարզվել է նաև, որ Վ. Հովսեփյանը միջադեպի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել ներկաների հասցեին, որ չհեռանան, և որ հետ է վերադառնալու և սպանի բոլորին։ Նա նաև հարվածել է Մարց բնակավայրի ֆուտբոլի թիմի անդամներից մի քանիսին։