Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) բնակչուհին վիրավորվել է Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռակոծության հետեւանքով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել են հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է Ստարոմիխայլիվկա գյուղի (Դոնեցկի արևմուտքում) քաղաքացիական բնակիչ»,- նշում է ներկայացուցչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Միջադեպի մանրամասները պարզվում են։