Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց հունիսի 12-ին կրակոցներ արձակած Հայկ Կ.-ն կալանավորվել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 12-ին' ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին' Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Վիրավորել էին ոստիկանության հինգ ծառայողներ, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել էր: