Երեկ Մաշտոցի պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել էր նաև News.am-ի լրագրող Գայանե Ապրունցը:

 

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ, վազելով լրագրողի կողմը, փարվում նրան, որից հետո բախում է տեղի ունենում երիտասարդի, լրագրողի և ոստիկանների միջև:

 

Նշված երիտասարդը եղել է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած Շանթ Հարությունյանի որդին, ով news.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ նման կերպով փորձել է պաշտպանել աղջկան: