Ոստիկանությունը ձերբակալել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նստավայրի տարածք ներխուժել փորձող իրավազանցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Washington Post-ը:

 

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը դեղի Է ունեցել ապրլի 19-ի ուշ երեկոյան: Չարագործը փորձել Է արգելապատնեշն անցնել Սպիտակ տան հարավային կողմից: Այլ մանրամասներ չեն նշվում: ԶԼՄ-ները հայտնում են, որ տղամարդու մոտ եղել Է փաթեթ: Ոստիկանությունն ուսումնասիրել Է դրա պարունակությունը եւ արձանագրել, որ այն վտանգ չի ներկայացնում:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, սա ամենեւին Էլ առաջին դեպքը չԷ, երբ կողմնակի անձինք փորձում են հայտնվել Սպիտակ տան տարածքում: Անցյալ տարվա սեպտեմբերին ամերիկյան բանակի վետերան, 42-ամյա Օմար Գոնսալեսը կարողացել Էր անցնել արգելապտնեշը եւ վազելով հասնել նախագահական առանձնատան մուտքի դռանը: