Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում դեկտեմբերի 11-ին' ժամը 13.15-ին, հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ձախ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1975թ. ծնված Ստեփան Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիայից դեպի Ախպարաշեն տանող ճանապարհին: Ըստ բժշկի տեղեկանքի, Ստեփան Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը' ժամը 12.00-ին, Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատան տարածքում, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի հրազենով Ստեփան Ա.-ի ուղղությամբ կրակոց է արձակել 1977թ. ծնված Շիրակ Ա.-ն, որը ժամը 22.40-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոց առումներ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է քննություն: