Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ, որը մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական էր: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Այսպիսով' կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 114-ն են, մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1828 է: