BBC-ն տեսառեպորտաժով անդրադարձել է Հայաստանում համավարակի տարածմանը՝ նշելով, որ երկիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակից ամենաշատ տուժած երկիրն է: Տեսանյութում անդրադարձ է կատարվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այցելել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, զրուցել կորոնավիրուսային հիվանդներին բուժող անձնակազմի և հիվանդների հետ։ Բացի այդ, Փաշինյանը բախվում է աճող քննադատությանը, քանի որ երկրում ամեն օր գրանցվում են հիվանդության հարյուրավոր նոր դեպքեր: BBC-ն ցույց է տալիս նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդիսության կադրերը և հայտնում, որ հասարակության մոտ տպավորություն է ստեղծում, որ կառավարությունը լուրջ չի վերաբերվում համավարակին։ Բացի այդ, անդրադարձ է կատարվում երկրի քաղաքական ընդդիմության պահանջին՝ համաձայն որի, իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը և պահանջում են կառավարության ամբողջական հրաժարականը։ Խոսվում է նաև այն մասին, որ վերագործարկված տնտեսությունը չի կարող կրկին «տոտալ լոքդաուն»-ի գնալ: |
Հարավային Կովկասում կորոնավիրուսի վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Հայաստանում. BBC
18:54 - 26.Հունիս.2020
Առաջարկում ենք նաև
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան