«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության գրոհայինները սպառնում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեսանյութին, որը, ենթադրաբար նկարահանել են ահաբեկիչները:

 

Տեսանյութում երևում է մի տղամարդ, որի դեմքը ծածկված է: Նա բաճկոնի տակ պայթուցիկ սարք է թաքցնում:

 

Հեռուստաալիքը նշում է, որ ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է մահապարտ ահաբեկչի, որը ահաբեկչություն է խատրաստում իրականացնել Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինյալները ծրագրում են ահաբեկչություն իրականացնել Վաշինգտոնում: