Փարիզում իրականացված աննախադեպ ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է ավելի քան 153 մարդ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի իշխանությունների ներկայացուցիչներին:

 

Ըստ այդ նույն աղբյուրի՝ 112-ը զոհվել են Bataclan համերգային սրահում, որտեղ այդ պահին ընթացել է համերգային ծրագիր հայտնի երաժիշտների մասնակցությամբ։

 

Միևնույն ժամանակ iTELE հեռուստաալիքը հայտնում է, որ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը կազմում է առնվազն 118 մարդ, որից 100-ը զոհվել են Bataclan համերգային սրահում արձակված կրակոցների հետևանքով: Ահաբեկչական գործողություններ են իրականացվել նաև Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ տվյալ պահին ընթացել է ընկերական հանդիպում Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, ինչպես նաև Փարիզի մի շարք այլ հատվածներում:

 

Համերգային սրահը ահաբեկիչներից ազատելու հատուկ գործողության ընթացքում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ոչնչացրել են 4 ահաբեկչի: Ականատեսները հայտնել են, որ հարձակում գործած ահաբեկիչները հրաձգության ժամանակ անընդհատ բարձրաձայն փառաբանել են Ալլահին և բղավել՝ «Սա Սիրիայի համար է»։