Ուկրաինայի արեւելքում ավելի քան 700 մարդ Է զոհվել հրադադարի հայտարարվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության մոնիթորինգային պատվիրակության յոթերորդ զեկույցում, որը նվիրված է Ուկրաինայի իրադրությանը եւ որն ընդգրկում է սեպտեմբերի 17-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:
«Հրադադարի սկսվելուց ի վեր սեպտեմբերի 6-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զոհվել Է առնվազն 718 մարդ: Նրանց թվում առնվազն 84 կին սպանվել Է Դոնեցկի մարզում անհամամասնական ռմբակոծումների ընթացքում: Սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում սպանված երեխաների թիվն ավելացել Է 28 տոկոսով՝ 28-ից մինչեւ 36 մահ: Մինչդեռ երեխաների շրջանում վիրավորների քանակն ավելացել Է 82 տոկոսով՝ 56-ից մինչեւ 102 դեպք»,- նշված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: