Զինադադարի ընթացքում Սիրիայի Հոմս քաղաքի հին թաղամասերից տարհանվել է 1151 մարդ, այդ թվում՝ 500 երեխա: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի քարտուղար Մարիկսի Մերկադոն:
Նա նշել է, որ այդ մարդիկ տեղավորվել են ժամանակավոր ապաստաններում կամ Հոմսում բնակվող ազգականների տներում:
Մարիկսին պատմել է, որ, չնայած հումանիտար ավտոշարասյան գնդակոծմանը, Հին Հոմսում հաջողվել է բաշխել մարդասիրական օգնություն, ներառյալ պարենամթերք, հիգիենիկ հավաքածուներ և ջրամաքրման հաբեր:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատումների' ընդամենը, նախքան անցած ուրբաթ հայտարարված զինադադարը, քաղաքում գտնվում էր հազար երեխա:
Նախօրյակին ՄԱԿ-ը հաղորդել էր, թե Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը պայմանավորվել են Հոմսում հումանիտար դադարը երկարացնել ևս երեք օրով՝ խաղաղ բնակիչներին տարհանելու և քաղաք հումանիտար օգնություն հասցնելու համար: