Ռազմաճակատում վիրավորների եւ զոհվածների թիվը կտրուկ կրճատվել Է Սիրիայում ազգային հաշտության գործընթացի սկսվելուց հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Լաթաքիայի զինվորական հոսպիտալի պետ գեներալ Բադիա Իսմայիլ ալ Աթրաշը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականից ի վեր Սիրիայում հակամարտության զոհ Է դարձել 470 հազար մարդ, եւս 1,9 միլիոն սիրիացի այդ ժամանաշրջանում վիրավորվել Է:
«Վերջին շաբաթվա ընթացքում ստացվող վիրավորների թիվը նախկինի համեմատությամբ բավականին կրճատվել Է: Կարելի Է ասել, որ մենք հանգստանում ենք, սա չորս տարվա ընթացքում առաջին շաբաթն Է, երբ կարելի Է հանգիստ շունչ քաշել: Տոկոսային հարաբերությամբ՝ ստացվող վիրավորների թիվը 50 տոկոսով կրճատվել Է»,- ասել Է ալ Աթրաշը:
Նա հավելել Է, որ հոսպիտալում վիրավորներ են ստացվում ոչ միայն Լաթաքիայից, այլեւ ամբողջ Սիրիայից, այդ թվում՝ Հալեպից, Համայից, Հոմսից եւ Իդլիբից: Գեներալի խոսքով՝ մինչեւ զինադադարի սկսվելն օրական ստացվում Էին առնվազն 15 – 20 վիրավորներ, եւ ոչ մի օր չի եղել առանց զոհվածների, սակայն այժմ լինում են ամբողջ օրեր, երբ ռազմաճակատից ոչ մեկին չեն բերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: