2024թ-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա համեմատ՝ ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներից:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2023-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 2024թ․-ին 58-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 2 602 ամուսնություն՝ նախորդ տարվա 2 660-ի փոխարեն։

Ամուսնալուծությունների քանակը 2023-ի համեմատ ավելացել է 37-ով։

Հանրապետությունում 2024թ. հունվար-փետրվարին արձանագրվել է ամուսնալուծության 698 դեպք' 2023թ. հունվար-փետրվարին արձանագրված 661-ի համեմատ: