Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1.343-ով՝ հասնելով 82.211-ի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի՝ ապրիլի 19-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ:
Ըստ այդմ՝ կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 87-ով՝ հասնելով 5.118-ի, ապաքինվածների թիվն ավելացել է 1.036-ով՝ հասնելով 57.023-ի, իսկ ծանր վիճակում է գտնվում 3.456 անձ:
Նշվում է նաև, որ մինչ այժմ Իրանում թեստավորվել է 341.662 անձ։