Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 727-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 13.155-ի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայատարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին:
«Արդեն այսօրվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 80.572-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 2937-ով»,- ասել է Բորելին:
Մարտի 31-ին նա հայտարարել էր 2107 վարակվածների մասին: Այս ցուցանիշն աճում է երրորդ օրն անընդմեջ:
Մարտի 30-ին արձանագրվել է վարակի կտրուկ նվազում. մեկ օրվա ընթացքում վարակվել էր 1648 մարդ: