Իտալիայում շարունակվում է կորոնավիրուսի արագ տարածումը, ինչի հետևանքով մեկ օրում վարակով պայմանավորված մահվան դեպքերի քանակն ավելացել է 23%-ով՝ հասնելով 1016-ի:

Նշվում է, որ կորոնավիրուսով վարակման պատճառով մահացել է նաև երկրի ամենահայտնի բժիշկներից մեկը, հայտնում է Daily Mail պարբերականը:

 



Ռոբերտո Ստելլա անունով բժիշկը երեքշաբթի շնչառական անբավարարության խնդրով հոսպիտալացվել է Իտալիայի Կոմո քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:

Իտալիայի բժիշկների ազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝  հայտնելով բժշկի մահվան մասին և նշել, որ այս դեպքը ցույց է տալիս, որ բժիշկները վարակի դեմ պայքարում զինված չեն անձնական պաշտպանության համապատասխան սարքերով և հագուստներով:

Իտալիայում վարակման դեպքերի ընդհանուր թիվը երկրում 12 462-ից հասել է 15 113-ի, ինչը համարվում է 21.7 տոկոս աճ: 

Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով՝ հիվանդությունից բուժվել է 1258 մարդ: 

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը շարունակում է աճել և արդեն հատել է 131 621-ի շեմը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:

          

Passengers waiting in almost empty queuing areas for the check-in desks at Catania airport todayA deserted St Peters Square in Vatican City this morning with Italy entering the third day of its nationwide lockdown and regular tourist hotspots remaining emptyThe Catania airport departure lounges being disinfected during the coronavirus emergency today. The Italian government has escalated the lockdown measures