Իսրայելական հարձակման հետևանքով Գազայի հատվածում հուլիսի 24-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 732-ի, իսկ վիրավորներինը՝ 4605-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իսրայելը ռմբակոծում է Խան Յունիս քաղաքի մերձակայքում տնվող Խազաա գյուղի ուղղ ությամբ: Մինչև այժմ կան մեկ զոհ և մի քանի վիրավորներ: Գյուղի հարյուրավոր ընտանիքներ ստիպված հեռացել են այնտեղից:
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա գյուղում ռմբակոծության հետևանքով միևնույն ընտանիքի 5 անդամ են զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա:
Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ, 4 զինվորի տեղափոխել են հիվանդանոց: Հուլիսի 23-ի երեկոյան ավելի քան 16 հրթիռ է արձակվել Իսրայելի կենտրոնական հատվածների ուղղությամբ, այդ թվում՝ մայրաքաղաք Թել Ավիվի: Իսրայելի հարավում հրթիռակոծության հետևանքով Թայլանդի քաղաքացի է զոհվել:
Հուլիսի 8-ից մինչև այժմ հրթռիակոծության հետևանքով հինգ քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ Իսրայելի երկու քաղաքացի: Իսկ զոհված զինվորների թիվը հասել է 30-ի: Բացի այդ, մոտ 300 մարդ վիրավորվել է: 16 օրում Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների թիվը կազմել է 2200: