Հիվանդանոցում մահացել է Կրասնոդարի երկրամասում բանվորներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորներից մեկը, որից հետո զոհերի թիվը հասել է 19-ի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրամասի արտակարգ ծառայություններում աղբյուրի:

«Սև ծովի ավազան ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորներից մեկը մահացել է բուժհաստատությունում։ Հիվանդանոցում է մնում 19 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն, դատարանը կալանավորել է շուռ եկած ավտոբուսի վարորդ Կարապետ Միքայելյանին, ինչպես նաև անհատ ձեռներեց Յուրի Վեչերաձեին: